Լրահոս

27.04.2016 15:50


Կ. Խաչատրյան. «Քառօրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 125 վիրավոր»

Կ. Խաչատրյան. «Քառօրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 125 վիրավոր»

Այս գիշեր հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունների արդյունքում հայկական կողմն ունի 3 վիրավոր, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը՝ նշելով, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Բանախոսի տվյալներով՝ ապրիլյան 4–օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 125 վիրավոր, իսկ ապրիլի 5–ից հետո հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով կայազորային հոսպիտալներ են տեղափոխվել ևս 34 զինծառայողներ։ Քառօրյա պատերազմի և հետպատերազմական շրջանում հիվանդանոցներում գրանցվել է մահվան 5 դեպք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը