Լրահոս

27.04.2016 16:55


Ա. Նավասարդյան. «Եկել է ժամանակը, որ ճանաչենք ԼՂՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»

Ա. Նավասարդյան. «Եկել է ժամանակը, որ ճանաչենք ԼՂՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»

-Ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե հանրաքվե արդեն եղել է 1991թ. դեկտեմբերի 10-ին: Այն իրականացվել է այն ժամանակվա միջազգային օրենքների համաձայն և ադրբեջանցիների մասնակցությամբ: Իր կամքը ժողովուրդն արդեն հայտնել է: Եթե չի կարող լինել ռեֆերենդում, ուրեմն ոչ մի կազանյան փաստաթուղթ չի կարող լինել,– լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հիշեցնելով, որ կազանյան փաստաթղթում ու մադրիդյան սկզբունքներում ոչ միայն տարածքների վերադարձի մասին է խոսվում, այլև հանրաքվեի, ինչն անընդունելի է:

-Եկել է ժամանակը, որ ճանաչենք ԼՂՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Եթե հայկական դիվանագիտությունն էլ լավ աշխատի, ապա կլինեն երկրներ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,– նշել է բանախոսը՝ հավելելով, որ անպայման պետք է հասնել նրան, որ բանակցային գործընթացին ԼՂՀ-ն էլ մասնակցի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը