Լրահոս

27.04.2016 17:16


Կոմիտասը չի՛ խելագարվել. «Հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում ցնցող մանրամասներ են ներկայացված (տեսանյութ)

Կոմիտասը չի՛ խելագարվել. «Հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում ցնցող մանրամասներ են ներկայացված  (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան:

Ոչ մի երաժիշտ այնքան զորեղ ազդեցություն չի գործել հայ ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը:

Հավաքելով հայկական ժողովրդական երգերը՝ նա դրանք ժողովրդին էր վերադարձնում մաքրված և վերածնված:

Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց:

«Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:

«Հայկական չափանիշ» կինոկենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը