Լրահոս

27.04.2016 17:36


Միկրոավտոբուսում կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

Միկրոավտոբուսում կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 5 շենքի դիմացից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, ով խոստովանել է, որ թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 14.000 դրամ:
Պարզվել է, որ տուժողը 1966 թ. ծնված Հասմիկ Գ.-ն է, ով ներկայացել է բաժին և տվել հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը