Լրահոս

27.04.2016 20:00


7 ոչխար ու 1 գառ էր գողացել

7 ոչխար ու 1 գառ էր գողացել

1961 թ. ծնված Ֆլորա Ա.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 23-ի՝ ժամը 20.30-ից մինչև ապրիլի 24-ի՝ ժամը 6.30-ն ընկած ժամանակահատվածում, մտել են իր անասնագոմ և գողացել 7 ոչխար ու 1 գառ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1960 թ. ծնված, նախկինում դատապարտված Վալերի Ա.-ն, ով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ գիշերը գողացել է 7 ոչխար և 1 գառ և իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել:
Գողացված ոչխարները մասամբ վերադարձվել են Ֆլորա Ա.-ին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը