Լրահոս

27.04.2016 22:00


Վարդաշենի շուկայում զենք էր թողել

Վարդաշենի շուկայում զենք էր թողել

Ոստիկանության Էրեբունու բաժնի վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Վարդաշենի փայտի շուկայի պատի տակ զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է թմբուկավոր ձայնաազդանշանային ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 47 և 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՈՒԶՌԳ» տիպի նռնակի պայթուցիչ և հակագազ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը