Լրահոս

27.04.2016 18:19


Հրդեհ Կարմիր բլուրի փողոցում

Հրդեհ Կարմիր բլուրի փողոցում

Ապրիլի 27-ին՝ ժամը 14.19-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարմիր բլուրի փողոցում՝ ձիարշավարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարմիր բլուրի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.29-ին, մարվել՝ 14.31-ին: Մասամբ այրվել է Վ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ-21011» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայի սրահը:

Այս խորագրի վերջին նյութերը