Լրահոս

27.04.2016 21:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում

Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.00C (2008 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.80C (1979 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.00

Այս խորագրի վերջին նյութերը