Լրահոս

28.04.2016 10:29


ՃՏՊ Տիգրանաշենի ոլորաններում

ՃՏՊ Տիգրանաշենի ոլորաններում

Ապրիլի 28-ին՝ ժամը 02.37-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 83-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի 431 UU 22 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1948 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը