Լրահոս

28.04.2016 14:29


Գնդեվազ գյուղում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանի այգիները

Գնդեվազ գյուղում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանի այգիները

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագրի շրջանակներում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանի այգիները: Հիմա Գնդեվազում ծիրանենիների ծաղկման ժամանակաշրջանն է:

Այստեղ ծիրանենիները ծաղկում են մեկ ամիս ավելի ուշ, քան դաշտավայրերում, այդ իսկպատճառով ավելի քիչ են վտանգված եղանակի քմահաճույքից: 2015 թվականին այգիների սեփականատերերը վաճառեցին իրենց հողերն Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերությանը: Ծրագրին դեմ հանդես եկող բնակիչները կարծում են, որ անգամ այդ մարդիկ ափսոսում են իրենց գյուղի համար, բայց մտել են գործարքի մեջ, րովհետև այլ ելք չեն տեսել: Այդ մասին նրանք ասացին Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի (CAО/IFC) թիմի հետ հանդիպման ժամանակ, ովքեր եկել են Հայաստան Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող IFC-ի դեմ ուղղված Ամուլսարի ոսկու և արծաթի բաց եղանակով արդյունահանման ծրագրի սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության չափանիշների անհամապատասխանության վերաբերյալ բողոքը հետաքննելու նպատակով:

«Նայեք, ցիանային ֆաբրիկայի տարածքի վրա ծիրանի այգիների 50-60 տոկոսը հատված է: Մեր միջև կոնֆլիկտ կա: Միկողմից, ընկերության փողերով գնել են տրակտորներ, վերանորոգել Մշակույթի տունը: Բայց այն մարդիկ,ովքերվաճառել են իրենց հողերը, նրանք ուղղակի ստացել են գումար իրենց հողի դիմաց: Սեփականատերերի մեծ մասըվաճառել են հողերը 1-3 միլիոն դրամով /2-6 հազար դոլար/, և հիմնականում գնել են իրենց համար մեքենաներ: Միայնմի քանի հոգի են ստացել մեծ գումարներ՝ 100-200 հազար դոլարԻսկ համաձայնվեցին, որովհետև ընկերությունըբոլորին հավատացրեց, որ ունի կառավարության համաձայնությունը և ցույց տվեց Սևանի հանձնաժողովի ևբնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունները: Մարդիկ էլ մտածեցին, որ ավելի լավ է գոնե ինչոր մի բան ստանան, քան ընդհանրապես ոչինչ չստանանԻնձ համոզում էին, որ եթե չհամաձայնվեմ, միևնույն է,հողըինձանից կվերցնեն «գերակա հանրային շահի» անվան տակ, և այդ ժամանակ մենք ոչինչ չենք ստանաԱյդպես ոմանքկորցրեցին հույսը: Կա մեկ գործոն էլ՝ ֆաբրիկայում աշխատանք ստանալու խոստումները: Եթե ինչոր մեկը դեմ խոսի,ապա աշխատանք չի ստանաԲոլորն էլ հասկանում են իրենց համար ռիսկերը, բայց նրանք, ովքեր ստացել ենգումարներ, կգնան, իսկ մենք՝ բոլորս,կմնանք…», ասացին բնակիչները:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը