Լրահոս

28.04.2016 19:30


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Թալինի բաժնի ՊՊԾ ջոկի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1964 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 16 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտակալ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1984 թ. ծնված Տիգրան Վ.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, «Ջ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 180 փամփուշտ:

***
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1966 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1968 թ. ծնված Արամ Ն.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ատրճանակի 9 մմ տրամաչափի 7 և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտ:


***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1982 թ. ծնված Մերուժան Ս.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, «ԱԿՍ» ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 256 և «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի 66 փամփուշտ:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1963 թ. ծնված Գագիկ Մ.-ն կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «Ֆ-1» տիպի նռնակ` ճայթուցիչով, տարբեր տրամաչափի 117 փամփուշտ:

***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1967 թ. ծնված Մարատ Խ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 200 փամփուշտ:

***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Յուրա Դ.-ն և հանձնել «Իժ 16Ե» տիպի 12 մմ տրամաչափի, կտրված փողով և խզակոթով, մեկփողանի որսորդական հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի 80 ինքնաձիգի փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը