Լրահոս

28.04.2016 21:30


Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում

Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-ին, 3-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ն էապես չի փոխվի, մայիսի 2-3-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում

Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-ին, 3-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-17 մ/վ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (1971 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.40C (1974 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.00

Այս խորագրի վերջին նյութերը