Լրահոս

14.10.2010 17:18


Վոլգոգրադում երկու ադրբեջանցի հայի են այրել

Երկու ադրբեջանցի սկզբում ծեծել, այնուհետև ողջ-ողջ այրել են իրենց պատահական ծանոթին։

33-ամյա հայն իր հասակակից ադրբեջանցիների հետ պատահական էր ծանոթացել։ Նրանք մոտեցել են իրեն, ծխախոտ խնդրել, այնուհետև առաջարկել միասին գարեջուր խմել։ Երիտասարդը համաձայնել է, որոշել են հանգստանալ Վոլգայի ափին։ Երբ խմիչքը վերջացել է, նրանք որոշել են բաժանվել, սակայն անսպասելիորեն վիճաբանություն է առաջացել, այնուհետև կռիվ է սկսվել։

-Այժմ մեղադրյալներն արդեն չեն հիշում, թե ինչն է վիճաբանության առիթ դարձել։ Երկու 30-ամյա տղամարդ դաժանաբար ծեծել, այնուհետև բենզինով այրել են իրենց պատահական ծանոթին։ Ներկայումս հանցագործները ձերբակալված են։ Նրանց սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում,-ասել է Կիրովի շրջանի քննիչ Միխայիլ Ֆոմենկոն։ Այս մասին տեղեկացնում է «pro-volgograd.ru»-ն։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը