Քաղաքական

29.04.2016 11:25


Բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը երեք պայման է առաջադրում

Բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը երեք պայման է առաջադրում

Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է կյանքի կոչել երեք քայլ. ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին ապրիլի 28-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ասել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

ԳՄ նիստին հաջորդած լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մանրամասնել է այդ երեք կետերը` հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

«Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է: Երբ որ գնում են մարտական գործողություններ, երբ դրանք ամբողջությամբ չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է թե´ 1994թ. զինադադարի պայմանները, որը նա ստորագրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ, թե´ Մոսկվայում կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը, բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է: ՀՀ-­ն մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Խնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում, և առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման»,­- ասել է Շարմազանովը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը