Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ՀՀ զինված ուժերը հակադիպուկահարային լայնածավալ գործողություններ է նախապատրաստում, ինչը, ըստ երևույթին, պայմանավորված է վերջին շրջանում շփման գծում Ադրբեջանի կողմից դիպուկ կրակոցների աշխուժացմամբ:
-ՀՀ Զինված ուժերի պաշտպանական կարողություններն ընդլայնելն ու զարգացնելը պաշտպանության նախարարության ամենօրյա աշխատանքն է։ Հակառակորդի կողմից հավանական և նվազ հավանական գործողությունների վերաբերյալ մշակված են համապատասխան մասնագիտական գնահատումներ ու վտանգի չեզոքացման տարբեր սցենարներ։ Մեր գործողությունները համարժեք են հակառակորդի կողմից եկող սպառնալիքներին,-այս մասին «7օր»-ին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը։
Ինչ վերաբերում է հենց հակադիպուկահարային լայնածավալ գործողությունների նախապատրաստմանը, Դ. Կարապետյանն ասել է, թե չի ասում՝ հատուկ գործողություն չի պատրաստվում.
-Մեր կարողություններն ընդլայնվում են, այդ թվում՝ հակադիպուկահարային։ Մենք նախապատրաստվում ենք դիմագրավել բոլոր հնարավոր սպառնալիքներին,-ասել է նա։
ՀՀ ՊՆ–ն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է

7or.am