Լրահոս

15.10.2010 10:05


«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը փոխքաղաքապետ Կամո Արեյանից պահանջում է ներողություն խնդրել

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը փոխքաղաքապետ Կամո Արեյանից պահանջում է ներողություն խնդրել

Հոկտեմբերի 11-ին, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հանդես գալով Կենտրոն հեռուստաընկերության եթերով, հեգնել և վիրավորել է երևանցիներին, որոնք անհանգստացած են քաղաքի ոչնչացող այգիների խնդրով:

Եթերում հնչած տեսակետները, ինչպես օրինակ «շատ ծառերի տեսակներ լցվել են քաղաք չգիտես որտեղից, նրանք փչացնում են մեր քաղաքի տեսքը, փակում են շենքերը, նրանց պետք է հեռացնել քաղաքից», «այգին խոտերին նստելու համար չէ», «ծառերը պետք է բարեկրթորեն հատվեն, եթե խանգարում են շինարարությանը» ոչ այլ ինչ են, քան դեմագոգիա և արհամարհանք այն քաղաքացիների հասցեին, ովքեր դեմ են հանրային զբոսայգիների ոչնչացմանը:

 «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը շեշտում է, որ

  •         Երևանի այգիները քաղաքացիների հանգստի և առողջության համար կենսական տարածքներ են.
  •         ցանկացած ոտնձգություն անգամ մեկ ծառի հանդեպ հանցագործություն է ծառազուրկ Երևանի և Հայաստանի հանդեպ.
  •         Երևանի մասին օրենքի 62-րդ և 64-րդ հոդվածների համաձայն ի թիվս այլոց Երևանի քաղաքապետի պարտադիր լիազորություններից են «քաղաքային հանգստի գոտիների ստեղծումն ու  պահպանումը»:

Ելնելով վերոնշյալից, գտնում ենք, որ փոխքաղաքապետ Կամո Արեյանի արտահայտած տեսակետները, գործելաոճը, քաղաքացիների անհանգստությունների հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքը չեն համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին և ստանձնած գործառույթներին, ուստի կոչ ենք անում  պատասխանատու լինել ասվածի համար և ներողություն խնդրել երևանցիներից, իսկ քաղաքապետին առաջարկում ենք քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։ 

«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» Քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը