Լրահոս

02.05.2016 12:10


Ստեփանակերտի հիվանդանոցում մահացել է վիրավոր զինծառայող, 20-ամյա Սարգիս Գասպարյանը

Ստեփանակերտի հիվանդանոցում մահացել է վիրավոր զինծառայող, 20-ամյա Սարգիս Գասպարյանը

Ստեփանակերտի հոսպիտալում մայիսի 1-ի՝ լույս 2-ի գիշերը մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը:

Նշենք, որ Սարգիսը վիրավորվել էր ապրիլի 29-ի՝ երեկոյան ժամը 22.20-ի սահմաններում: Նա վիրավորում էր ստացել ոտքից եւ որովայնի աջ կողմում. վնասվել էին գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել են Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց:

Սարգիսը Շուշի քաղաքից էր, նա փորձել է դուրս բերել վիրավոր ընկերոջը, սակայն ինքն էլ վիրավորվել է: Սարգիսը ուսանող էր, սովորում էր Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի երկրորդ կուրսում:

«news.am»

Այս խորագրի վերջին նյութերը