Լրահոս

02.05.2016 16:55


Կանխարգելեք հիվանդությունները և եղեք առողջ

Կանխարգելեք հիվանդությունները և եղեք առողջ

Երևանի Հյուսիսային պողոտայում մայիսի 1-ին ֆլեշ-մոբ է անցկացվել, որի նպատակն էր հանրությանը իրազեկել առողջության առաջնային պահպանման օղակում անվճար իրականացվող սկրինինգային հետազոտությունների մասին: Մասնավորապես, այդ հետազոտություններն ուղղված են 35-68 տարեկան բնակչության շրջանում շաքարային դիաբետի և զարկերակային ճնշման, ինչպես նաև 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը:

Հանրապետության առողջության առաջնային պահպանման բոլոր հաստատություններում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, շարունակվում են սկրինինգային հետազոտությունները, որոնք մեկնարկել են 2015թ. հունվարին:

Այս միջոցառմամբ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում բնակչությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերել և այցելել պոլիկլինիկաներ, անցնել նշված հետազոտությունները, կանխարգելել հիվանդությունները և լինել առողջ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը