Լրահոս

02.05.2016 17:05


Վարորդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Վարորդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Ապրիլի 29-ին՝ ժամը 14.35-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցում թիվ 21ա շենքի դիմաց բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև կայանված «Մերսեդես-Բենց»-ի, որն էլ առաջ ընթանալով բախվել է առջևում կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:

«ԳԱԶ-31029»-ի վարորդը, մնալով իր և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաների միջնամասում, ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Ապրիլի 30-ին՝ ժամը 09.00-ին, «ԳԱԶ-31029»-ի վարորդը` 1960 թ. ծնված Գագիկ Մելիքյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը