Քաղաքական

04.05.2016 13:55


Ինչպես է Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով բազմակի ճանաչել ԼՂ–ն (լուսանկար, բացառիկ տեսանյութ)

Ինչպես է Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով բազմակի ճանաչել ԼՂ–ն (լուսանկար, բացառիկ տեսանյութ)

«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը նոր շարք է սկսում․ «Մոռացված դասեր»։

Արցախի հերոս, բանակի հիմնադիր հրամանատար Սամվել Բաբայանը միակ ղեկավարն էր, ում օրոք Ադրբեջանը բազմակի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը։ Այս մարդու անունն առ օրս լրջագույն հոգեբանական ազդեցություն ունի՝ սարսուռ առաջացնելով հակառակորդի շրջանում։

Մինչև 1992թ․ օգոստոսի 4-ը, երբ պաշտպանության բանակի հրամանատարը դեռ Բաբայանը չէր, Ադրբեջանին էին հանձնվել Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի 80 տոկոսը, Ասկերանի շրջանի 9 գյուղ, Հադրութի շրջանի 18 գյուղ, իսկ թշնամին հանգրվանել էր Մարտունի քաղաքի մատույցներում։

Փաստացի, հանձնված էր նախկին ԼՂԻՄ-ի 47 տոկոսը։ Երբ Բաբայանն իր վրա է վերցնում պատերազմի հրամանատարությունը, նրան 6 ամսվա ընթացքում հաջողվում է պարտիզանական-ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղել, որն այլևս որևէ տեղ չէր կանգնելու և ազգը բերելու էր հաղթանակի։

Բաբայանի օրոք փոխվեց զինվորի հոգեբանությունը՝ արձանագրված պարտություններից դեպի հաղթանակի անխուսափելիություն։ Պարտված զորքին հաղթանակի տանելը լրջագույն հմտություններ է պահանջում։

«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը բացառիկ կադրեր է ներկայացնում․1994 թվականի մայիսի 17-ին Հայաստանն, Արցախն ու Ադրբեջանը բանակցում էին հրադադարի մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ հղում անելով նույն թվի փետրվարին Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների կողմից առարկությունների չարժանացած՝ «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներ» եզրույթին, պահանջում են վերացնել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար» ձևակերպումը։ Սրան հետևում է Սամվել Բաբայանի կոշտ արձանգանքը։

Ներկայացնում ենք պատմական կադրեր, որոնք մինչ այժմ երբևէ չեն հրապարակվել։

«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը