Լրահոս

15.10.2010 11:22


Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետ նշանակելու մասին տեղեկատվությունը տեխնիկական սխալ է համարվել

Այսօր առավոտյան «Россия 24» հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինին նշանակել Մոսկվայի քաղաքապետ, իբր նրա թեկնածությունն արդեն Մոսկվայի քաղաքային դումայում է։ Ավելի ուշ հեռուստաընկերությունը հերքել է նախագահի որոշման մասին լուրը՝ դա որակելով որպես իրենց գործընկերոջ սխալ։

Սպասվում է, որ Դմիտրի Մեդվեդևը քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ որոշում կընդունի մոտակա օրերս։ Օրենքով նա պետք է անի դա մինչ հաջորդ երեքշաբթի։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներն ու քաղաքագետները Սերգեյ Սոբյանինի թեկնածությունն ամենահավանականն էին համարում։

 

Այս խորագրի վերջին նյութերը