Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում («Սատանայի կամրջի» մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ «Արարատճանշին»-ին պատկանող «ԻՎԵԿՈ» մակնիշի 036 ԼԼ 26 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ, 1962 թ. ծնված Մ. Անդրեասյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և գտնվում է վթարված ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ-փրկարարների ուժերով Մ. Անդրեասյանը դուրս է բերվել ձորից և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:
Ըստ բժիշկների' տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
Բեռնատարը գլորվել է ձորը