Լրահոս

15.10.2010 12:00


Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կիպրոսի Հանրապետություն

Երեկ կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը  ժամանել է Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Արման Սահակյանը, Մարտին Սարգսյանը, Ալեքսան Պետրոսյանը: Օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը: Կարճատև առանձնազրույցից հետո Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների նախագահները լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ: Նրանք բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ գոյություն  ունեցող բարեկամական հարաբերությունները, այս համատեքստում կարևորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը և Մարիոս Գարոյանը համոզմունք հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն կլինի արդյունավետ և առավել կզարգացնի ու կամրապնդի երկու երկրների համագործակցությունը:

Նիկոսիայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատ, մասնակցեց լիագումար նիստին: Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահին հասցեագրված ողջույնի արարողություն:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Այս խորագրի վերջին նյութերը