Լրահոս

15.10.2010 12:23


Լևոն Խեչոյանը հերքում է

Վերջին շրջանում «Հետք», «Հայկական ժամանակ» թերթերի եւ մի շարք այլ հրատարակությունների ինտերնետային կայքերում նյութերին մեկնաբանություններ (comment) են արվում՝ Լ. Խեչոյան ստորագրությամբ: Ինչ-որ մարդիկ, որ համարձակություն չունեն սեփական անուն-ազգանունով ստորագրելու, թաքնվում են հայտնի գրողի անվան տակ՝ իրենց պռատ մտքերն ու հայհոյախառն արտահայտությունները հրամցնելով ընթերցողներին: Մի քանի լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան արձակագիր Լևոն Խեչոյանն ասաց, որ ինքը էլեկտրոնային էջեր հազվադեպ է այցելում, իսկ նյութերի մեկնաբանություններ (comment) երբեք չի գրել եւ չի գրում: Նա նաեւ խնդրեց կայքերի պատասխանատուներից, այսուհետեւ Լ. Խեչոյան կամ Լեւոն Խեչոյան ստորագրությամբ նման մեկնաբանություններ հանդիպելիս անմիջապես ջնջել դրանք կայքից:

 

Այս խորագրի վերջին նյութերը