Լրահոս

06.05.2016 09:45


«Կազիրոկ» սրճարանում ծեծել են «ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ» անվտանգության ծառայության 42-ամյա աշխատակցին

«Կազիրոկ» սրճարանում ծեծել են «ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ» անվտանգության ծառայության 42-ամյա աշխատակցին

Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: «shamshyan.com»–ի փոխանցմամբ՝ ժամը 22:40-ի սահմաններում «Կազիրոկ» սրճարանում ծեծի է ենթարկվել «ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ» անվտանգության ծառայության աշխատակից, 42-ամյա Գարիկ Ալեքսանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծառայություն իրականացնելիս է եղել նշված սրճարանում և մի պահ նստել է իր ավտոմեքենան, որից հետո, ըստ Գ. Ալեքսանյանի հայտարարության, BMW մակնիշի ավտոմեքենայով իրեն է մոտեցել ոմն Վլադիմիր Վարդանովն՝ իր ընկերների հետ: Վ. Վարդանովը սկսել է Գարիկի և նրա ընտանիքի հասցեին հայհոյանքներ տալ, որից հետո հարձակվել է նրա վրա ու ծեծի ենթարկել:

Մանրամասն՝ «shamshyan.com»–ում

Այս խորագրի վերջին նյութերը