Լրահոս

07.05.2016 11:31


Ա. Կապրիելյան. «Հայաստանում այս պահին ադրբեջանցի գերիներ չկան»

Ա. Կապրիելյան. «Հայաստանում այս պահին ադրբեջանցի գերիներ չկան»

Ադրբեջանի Պետական հանձնաժողովի ներկայացուցչի հայտարարությունը հիմարություն է եւ անհեթեթություն: Այս մասին հայտնել է Գերիների, պատանդների ու անհետ կորածների հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ «NEWS.am»–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովի հայտարարությունը:

«Հայաստանի իշխանությունների համապատասխան մարմինները ժամանակին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին են ուղարկել ադրբեջանական բոլոր այն ռազմագերիների մասին բոլոր տվյալները, որոնք ժամանակին վերադարձվել են Ադրբեջան, կամ էլ իրենց սեփական կամքով փոխանցվել երրորդ պետություներ»,- շեշտել է Արմեն Կապրիելյանը:

«Ինչ վերաբերում է գերիներին իբրեւ փրկագնի դիմաց վերադարձնելուն կամ էլ նրանց հավաքագրելուն, ապա Ադրբեջանի պետական հանձնաժողովի ներկայացուցչի նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը ու Էլդար Սամեդովի հիվանդագին երեւակայության արդյունքն են»,- հայտարարել է Կապրիելյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարը նաեւ շեշտել է, որ Հայաստանում այս պահին ադրբեջանցի գերիներ չկան:

«NEWS.am»

Այս խորագրի վերջին նյութերը