Կարծիք

07.05.2016 11:55


Հայաստանի իշխանություններն ադեկվատ չեն

Հայաստանի իշխանություններն ադեկվատ չեն

Ադրբեջանը հոգեբանական գրոհ է սկսել Հայաստանի դեմ, և պետք է փաստել, որ բավականին հաջող, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի իշխանություններն ադեկվատ չեն և չեն կարողանում համապատասխան կերպով կատարել իրենց գործը:

Կոռուպցիայի համար ձևավորված կառույցներն այլ հարցերում անգործունակ են: Ադրբեջանի քաղաքականությունն է Հայաստանում լարված մթնոլորտ ստեղծելը և մշտապես սպառնալը պատերազմի վտանգով, և դա սկսել է աշխատել:
Քանի որ պետություն չկա, պետական գործառույթները մեր վրա պետք է վերցնենք:

Հանգստացե՛ք, պանիկայի մեջ մի՛ ընկեք, հատկապես սահմանամերձ գոտիներում: Պատերազմը Ադրբեջանի համար ավելի վտանգավոր է, քան մեզ համար: Սակայն, բոլոր դեպքերում, պետք է պատրաստ լինել, բայց դա հանրության գործը չի: Հանրությունը պետք է իր առօրյա գործերով զբաղվի և լինի հանգիստ: Պետությունը պետք է իր գործը անի և հանրությանը տեղեկացնի այն քայլերի մասին, ինչը ռազմական գաղտնիք չի հանդիսանում:

Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը