Ռ. Հակոբյան. «Երկու խնդիր կա. առաջինը վերաբնակեցման խնդիրն է, երկրորդը՝ ժողովրդավարության հարցերը ԼՂՀ-ում»
Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասել է, թե Ղարաբաղի հարցը այժմ նախ և առաջ լուծվում է Հայաստանում ու Ղարաբաղում, սակայն մենք այս ոլորտում շատ լուրջ բացթողումներ ունենք.
-Երկու խնդիր կա. առաջինը վերաբնակեցման խնդիրն է, երկրորդը՝ ժողովրդավարության հարցերը ԼՂՀ-ում։
Նա նշել է, որ «ստատուս քվոն» դառնում է ինքնանպատակ, եթե չի լուծվում կարևորագույն խնդիրը՝ ազատագրված տարածքները չենք վերաբնակեցնում։
-Եվ ցավն այն է, որ ոչ միայն չենք վերաբնակեցնում, այլ նաև ինչ-որ տեղ նկատվում է արտագաղթ և՛ Ղարաբաղից, և՛ վերաբնակեցված տարածքներից,-ասել է բանախոսը:
Խոսելով ԼՂՀ-ում ժողովրդավարության մակարդակից, «Ժառանգության» փոխնախագահն ասել է, որ եթե անցյալ տարի ընդունվում էր, թե ժողովրդավարության տեսանկյունից Ղարաբաղը մասամբ ազատ է, իսկ Ադրբեջանը ոչ ազատ, ապա այսօր արդեն կարելի է ասել, որ ժողովրդավարության մակարդակը Արցախում և Ադրբեջանում նույնն է։

7or.am