Լրահոս

15.10.2010 14:25


Ս. Սաֆարյան. «Կամովին գնում ենք կապիտուլյացիայի»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն, անդրադառնալով կուսակցության կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագծին, ասել է որ այն  Ազգային ժողովի մեծ օրակարգում ընդգրկելու հարցն իշխող կոալիցիայի հետ չի քննարկվել: Նա հույս է հայտնել, որ հարցը դեռ կքննարկվի, որովհետև նախագիծն «օրակարգից այսպես դուրս շպրտելն ավելի վտանգավոր է»:

Խոսելով Արցախի ազատագրված տարածքներում իրականացված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք դաշտային առաքելության հայտարարությանը, Ստեփան Սաֆարյանն ասել է, որ եթե դրանից հետո էլ իրենց ներկայացրած օրինագիծը չներառվի գոնե ԱԺ մեծ օրակարգում, կնշանակի, որ «մենք կամովին գնում ենք կապիտուլյացիայի»:

Այս խորագրի վերջին նյութերը