ԳԱԱ նախագահ ՌադիկՄարտիրոսյանի այս հայտարարությունն ալեկոծել է հայությանը: Սուր նոպաներով ուղեկցվող հայրենասիրության «բումը» շարունակվում է:
«Վա՛յ, թքեմ էրեսիդ, խի՞ ես ասում, որ մեր երկիրը քոսոտ ա, տո քոսոտը դո՛ւ ես»:
«Արա՜, էս ինչ իսան ա, էս ոնց ա սենց բան ասում, արա՛, լսի, ա՛յ քոսոտ շուն, դու ո՞վ էղար, որ տենց բան ես ասում»:
Սոցիալական ցանցերը լի են նմանատիպ գռեհիկ ու տգեղ գրառումներով ու մեկնաբանություններով: Այնպես են խառնվել իրար, ասես հասակն առած ակադեմիկոսն այնքան անմիտ է, որ անվանարկում է իրենց «սուրբ հայրենիքը»: Մարդն ընդամենը անդրադարձել է ռազմարդյունաբերության խնդիրներին եւ այդ կոնտեքստում է արտահայտել նման միտք: Բայց «հայրենապաշտության» շրջանակներում գժոտած մասսան ակտիվորեն շարունակում է հարձակումները Ռ. Մարտիրոսյանի դեմ, թքոտում ու անպատվում է, հայհոյում ու «գյուլլում» է նրան: Նմաններին հնարավոր չէ բացատրել, որ փորձեն մի պահ վերանալ ռազմարդյունաբերության ոլորտից եւ այլ տեսանկյունից նայել ու քննարկել խնդիրը:
Երկիրը «քոսոտ» չէ, հարգելի՛ «հայրենասերներ», որ ձեր շապիկն եք հիմա պատառոտում ու վիրտուալ կարգով «դնգստում» ակադեմիկոսին: Երկրում իրականացված եւ իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունն է քոսոտ, ինչի հետեւանքով այսօր միջազգային հանրությունը, գերտերությունները Հայաստանը որպես պետություն լուրջ չեն ընդունում: Դրա պատճառը փնտրեք Բաղրամյան 26-ում, որտեղ նստած անձի կողմից արտաքին քաղաքական ասպարեզում դրսեւորած «նախաձեռնողականությունը», կայացրած անհասկանալի որոշումներն ու իրականացրած քայլերը բովանդակային առումով «քոսոտ» համարվեցին: Այնքան «քոսոտ», որ հիմա ոչ Եվրոպան է հավատում եւ լուրջ ընդունում մեր պետությանը, եւ ոչ էլ Ռուսաստանը:
Նորությո՞ւն է, որ մեծ տերությունները այսպես երկիր պահող ղեկավարի գործունեությունը գնահատում են «քոսոտ», որը տարիներ վատնեց արտաքին քաղաքական կողմնորոշում որդեգրելու վրա՝ մի բեւեռից թռչելով մյուս բեւեռը (Նալբանդյանի թշիկները քաշքշելու բարոյական վնասը ամենաչնչինն էր):
Հայ-թուրքական արձանագրությունների տակից ՀՀ-ի ստորագրությունը հետ չկանչելը «քոսոտության» նշան չէ՞: Ի հետեւանք՝ Հայոց ցեղասպանության գործընթացի կասեցումը «քոսոտության» նշան չէ՞:
Այսօր Մարտիրոսյանի ուղղությամբ քարեր շպրտող «հայրենասերներից» ո՞ր մեկն է ընդվզել սարգսյանական «նախաձեռնողականության» դեմ, ինչի հետեւանքով հայտնվեցինք պատերազմի մեջ:
Սերժ Սարգսյանի իրականացրած ներքին քաղաքականությունն էլ բովանդակային առումով «քոսոտ» է եղել և է:
Այսօրվա «հայրենասերներից» ո՞ր մեկն է լրջորեն պայքարել երկրի տնտեսության փլուզման, ըստ այդմ՝ երկրում ստեղծված «քոսոտ» սոցիալ-տնտեսական իրավաիճակի, 72 տոկոս աղքատության, 300 հազարանոց արտագաղթի եւ մնացած հակաժողովրդական ծրագրերի դեմ: Ոչ ոք:
Հիմա ի՞նչ, ձեր՝ տաքգլուխներիդ ուժը միայն ակադեմիկոսի վրա՞ է պատում:
«Քոսոտության» թեմայի շուրջ
«Հիմա ենթադրենք՝ մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այս հայտարարությունն ալեկոծել է հայությանը: Սուր նոպաներով ուղեկցվող հայրենասիրության «բումը» շարունակվում է:
«Վա՛յ, թքեմ էրեսիդ, խի՞ ես ասում, որ մեր երկիրը քոսոտ ա, տո քոսոտը դո՛ւ ես»:
«Արա՜, էս ինչ իսան ա, էս ոնց ա սենց բան ասում, արա՛, լսի, ա՛յ քոսոտ շուն, դու ո՞վ էղար, որ տենց բան ես ասում»:
Սոցիալական ցանցերը լի են նմանատիպ գռեհիկ ու տգեղ գրառումներով ու մեկնաբանություններով: Այնպես են խառնվել իրար, ասես հասակն առած ակադեմիկոսն այնքան անմիտ է, որ անվանարկում է իրենց «սուրբ հայրենիքը»: Մարդն ընդամենը անդրադարձել է ռազմարդյունաբերության խնդիրներին եւ այդ կոնտեքստում է արտահայտել նման միտք: Բայց «հայրենապաշտության» շրջանակներում գժոտած մասսան ակտիվորեն շարունակում է հարձակումները Ռ. Մարտիրոսյանի դեմ, թքոտում ու անպատվում է, հայհոյում ու «գյուլլում» է նրան: Նմաններին հնարավոր չէ բացատրել, որ փորձեն մի պահ վերանալ ռազմարդյունաբերության ոլորտից եւ այլ տեսանկյունից նայել ու քննարկել խնդիրը:
Երկիրը «քոսոտ» չէ, հարգելի՛ «հայրենասերներ», որ ձեր շապիկն եք հիմա պատառոտում ու վիրտուալ կարգով «դնգստում» ակադեմիկոսին: Երկրում իրականացված եւ իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունն է քոսոտ, ինչի հետեւանքով այսօր միջազգային հանրությունը, գերտերությունները Հայաստանը որպես պետություն լուրջ չեն ընդունում: Դրա պատճառը փնտրեք Բաղրամյան 26-ում, որտեղ նստած անձի կողմից արտաքին քաղաքական ասպարեզում դրսեւորած «նախաձեռնողականությունը», կայացրած անհասկանալի որոշումներն ու իրականացրած քայլերը բովանդակային առումով «քոսոտ» համարվեցին: Այնքան «քոսոտ», որ հիմա ոչ Եվրոպան է հավատում եւ լուրջ ընդունում մեր պետությանը, եւ ոչ էլ Ռուսաստանը:
Նորությո՞ւն է, որ մեծ տերությունները այսպես երկիր պահող ղեկավարի գործունեությունը գնահատում են «քոսոտ», որը տարիներ վատնեց արտաքին քաղաքական կողմնորոշում որդեգրելու վրա՝ մի բեւեռից թռչելով մյուս բեւեռը (Նալբանդյանի թշիկները քաշքշելու բարոյական վնասը ամենաչնչինն էր):
Հայ-թուրքական արձանագրությունների տակից ՀՀ-ի ստորագրությունը հետ չկանչելը «քոսոտության» նշան չէ՞: Ի հետեւանք՝ Հայոց ցեղասպանության գործընթացի կասեցումը «քոսոտության» նշան չէ՞:
Այսօր Մարտիրոսյանի ուղղությամբ քարեր շպրտող «հայրենասերներից» ո՞ր մեկն է ընդվզել սարգսյանական «նախաձեռնողականության» դեմ, ինչի հետեւանքով հայտնվեցինք պատերազմի մեջ:
Սերժ Սարգսյանի իրականացրած ներքին քաղաքականությունն էլ բովանդակային առումով «քոսոտ» է եղել և է:
Այսօրվա «հայրենասերներից» ո՞ր մեկն է լրջորեն պայքարել երկրի տնտեսության փլուզման, ըստ այդմ՝ երկրում ստեղծված «քոսոտ» սոցիալ-տնտեսական իրավաիճակի, 72 տոկոս աղքատության, 300 հազարանոց արտագաղթի եւ մնացած հակաժողովրդական ծրագրերի դեմ: Ոչ ոք:
Հիմա ի՞նչ, ձեր՝ տաքգլուխներիդ ուժը միայն ակադեմիկոսի վրա՞ է պատում:
Կիմա Եղիազարյան