Լրահոս

09.05.2016 11:40


Քարաթափում Լոռու մարզում

Քարաթափում Լոռու մարզում

Մայիսի 9-ին՝ ժամը 02.06-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել՝ ճանապարհը անանցանելի դարձնելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 28 քմ.)՝ ճանապարհը դարձնելով անանցանելի:

Քարերը ճանապարհից ամբողջությամբ հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեպքի մասին տեղեկացվել է «Թումանյանի» ՃՇՇՁ ՓԲԸ-ի տնօրեն Տիտանյանը և Ալավերդու քաղաքապետ Փարեմուզյանը:

«Թումանյանի» ՃՇՇՁ ՓԲԸ-ի տնօրեն Տիտանյանը տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցները քարերի հեռացման աշխատանքնեը կիրականացնեն առավոտյան:

Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերի մի մասը՝ դարձնելով այն միակողմանի անցանելի:

Այս խորագրի վերջին նյութերը