Լրահոս

09.05.2016 11:50


Վոլինկին. «Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է ժամանակակից զենքեր»

Վոլինկին. «Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է ժամանակակից զենքեր»

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է ժամանակակից զենքեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հաղթանակի զբոսայգում Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցող ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։

Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, Վոլինկինը հասկացրել է, որ այդ հարցն իրեն այնքան էլ դուր չի գալիս. ինքը Հաղթանակի զբոսայգում է այլ նպատակով ու պատրաստ է պատասխանել օրվա թեմայով:

Ի վերջո, երբ լրագրողները կրկնել են հարցը՝ մի փոքր այլ ձեւակերպումով՝ ինչո՞ւ է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք վաճառում մեր թշնամի երկրին, Վոլինկինը նախ լրագրողներից ասվածն ապացուցող փաստաթուղթ է պահանջել, ապա ավելի ուշ բացատրել, որ Հայաստանին ՌԴ-ն տրամադրում է ժամանակակից զենքեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը