Քաղաքական

09.05.2016 12:40


Նալբանդյանը՝ ԼՂՀ–ի անկախության ճանաչման մասին

Նալբանդյանը՝ ԼՂՀ–ի անկախության ճանաչման մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի Հանրապետության ճանաչմանը՝ ասել է.

«Հարցն այն է, որ կառավարության կողմից արձագանքման ձևակերպման մեջ ասված էր, որ դա կախված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև բանակցություններից, ինչպես նաև միջազգային հարթակում զարգացումներից: Պետք է նկատի ունենալ, որ դրանք բավական լուրջ հարցեր են և ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծել: Վախի հարց չկա. մենք ինչ-որ բանից չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը