Լրահոս

09.05.2016 14:10


Արծրուն Հովհաննիսյանը հերքել է առաջիկա զորահավաքի մասին լուրերը

Արծրուն Հովհաննիսյանը հերքել է առաջիկա զորահավաքի մասին լուրերը

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն առաջարկում է այս իրավիճակում քիչ շրջանառել տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն:

Անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է լինելու՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.

«Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»:

Նա նկատեց, որ հակառակորդը շարունակում է ղարաբաղաադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: Իսկ թե որն է պատճառը, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ դրանք մշտական են վերջին օրերին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ մարտական ակտիվ գործողություններից հետո Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել, և որ անակնկալության գործոնն այս պահին նվազեցված է:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը