Հոկտեմբերի 15-ին «Սիվիլիթաս»-ում տեղի է ունեցել քննարկում, որի նպատակն էր վեր հանել՝ ո՞վ է ընթերցողը, ի՞նչ է նրան մատուցվում և որքանո՞վ է դրանով հետաքրքրված հասարակությունը։ Քննարկման բանախոսներն էին գրող Կարեն Անտաշյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և ԱՄՆ դեսպանատան ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը։
Կարեն Անտաշյանը մասնավորապես նշել է, որ շուկայի բացակայության ներկա պայմաններում մեկ խնդիր կա՝ ձևավորել այդ շուկան։
-Այո՛, այսօրվա սերունդը չունի գիրք կարդալու, գիրք գնելու մշակույթ, և այդ մշակույթը պետք է ձևավորել։ Պետք է խթանել դրա ձևավորումը, միջոցներից մեկն էլ համացանցն է։ Անվճար աշխատանքի շնորհիվ մենք խթանում ենք դա, սակայն գլոբալ քարոզչության առումով համապատասխան քայլեր չեն արվում։ Մեկ հեռուստահաղորդումն այնքան բան կարող է փոխել այդ ոլորտում,-նշել է նա։
Նա նաև հավելել է, որ իրավիճակը կփոխվի, երբ ընթերցանությունն ու ինտելեկտը նորաոճ դառնան։ Այդ ժամանակ, նրա խոսքերով, հայերին հնարավոր կլինի «բռնել իրենց թիթիզության վրա»։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի համար առաջնային խնդիր է ժամանակակից հերոսի ստեղծումը։ Նրա խոսքերով՝ եթե երեխան տեսնում է, որ խաբեբան կամ հաստավիզը հոյակապ մեքենա է քշում և հաջողությունների է հասնում, ինքն էլ է դա ցանկանալու.
-Պետք է ժամանակակից հերոս կերտել և հասկացնել, որ գիտելիքով էլ կարելի է դրան հասնել։ Մինչև ինտելեկտով մարդն ավելի լավ չապրի, քան ինտելեկտ չունեցողը, իրավիճակը չի փոխվի,-ընդգծել է Ա. Մարտիրոսյանը։
Ներսես Հայրապետյանը կարևորեց նաև գրադարանների դերը և այդ հարցում պետության աջակցությունը։
-Հարցը մեր ապագա սերնդին հոգևոր սնունդ տալն է։ Կարծում եմ, որ հասարակության շրջանում իսկապես հետաքրքրություն չկա։ Հարցը պետք է լուծվի կարդացողի և գրողի միջև։ Երկուսն էլ մեծ դերակատարություն ունեն այդ հարցում, բայց մեծ դեր ունի նաև պետությունը, որ պետք է սկսի դպրոցներից,-ընդգծել է Վարդան Օսկանյանը։
Քննարկման ժամանակ արծարծվել է նաև այն հարցը, որ աշխարհում փոխվում է գիտելիքի կրիչը՝ թղթից անցում կատարելով էլեկտրոնայինին։
Գրող-հրատարակիչ-գրադարանավար՝ բացակայող շղթա

7or.am