Լրահոս

15.10.2010 15:26


Ադրբեջանցի զինծառայողը սպանել է իր ծառայակցին

Ադրբեջանցի զինծառայողը սպանել է իր ծառայակցին

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը պաշտոնական տեղեկություն է տարածել երկրի հարավային շրջանի սահմանապահ ուղեկալում գրանցված զինված միջադեպի մասին։

Գործակալության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2010թ. հոկտեմբերի 13-ին, Գեյթափում տեղակայված սահմանային ուղեկալում: Թովուզի զինկոմիսարիատից 2009թ. հոկտեմբերին զինվորական ծառայության զորակոչված Սամիր Էլդարօղլու Աբասովը կրակ է բացել ծառայակից ընկերներից մեկի՝ 19-ամյա Պարվին Նաթիգօղլու Հեյդարովի ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով Պարվին Նաթիգօղլուն մահացել է:

Փաստի առնչությամբ զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել, հետաքննություն է տարվում:

 

Այս խորագրի վերջին նյութերը