Քաղաքական

10.05.2016 12:20


«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարում է «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարում է «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին

Մեր խնդիրն է հասարակական, փորձագիտական, մասնագիտական շրջանակների հետ ակտիվ քննարկումների արդյունքում կազմել մեր երկրի զարգացման իրատեսական ծրագրերը` ոլորտ առ ոլորտ: Մենք խնդիր ենք դրել հանրությանը ներկայացնել առաջիկա հինգ տարվա կտրվածքով կոնկրետ քայլերի, կոնկրետ լուծումների փաթեթ:

Մենք նպատակ ենք դրել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, սոցիալական ցանկացած շերտի ներկայացուցիչ իմանա, որ իր խնդիրներն անտեսված չեն, տեսնի, որ դրանք ունեն հստակ լուծումներ, և որ իր կյանքի որակը կարող է էապես փոխվել:

Երկրի բոլոր կարևոր խնդիրները, ամենացավոտ թեմաները պետք է քննարկվեն բաց և աշխատանքային պայմաններում` ապահովելով տեսակետների բազմազանություն: Որևէ խնդիր անլուծելի չէ: Ուժերը համատեղելով, բոլոր կարծիքները լսելով` կգտնենք լավագույն լուծումները:

«Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախաձեռնությունը ներգրավելու է միջազգային փորձագետների: Ծրագիրն առավելագույնս զերծ է մնալու քաղաքական ենթատեքստերից և իր խնդիրն է համարում պրոֆեսիոնալ և շահագրգիռ շրջանակների հետ երկրի զարգացման համար իրատեսական, արդյունավետ ծրագրերի մշակումը:

Ծրագրի շրջանակներում կոնկրետ թեմաների և միջոցառումների մասին առաջիկայում կտրվի ավելի մանրամասն տեղեկատվություն:

Ծրագրի պատասխանատու` Էլինար Վարդանյան

«Համախմբում» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը