Լրահոս

10.05.2016 14:27


Փոքրիկն առողջական լուրջ խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (լուսանկար, տեսանյութ)

Փոքրիկն առողջական լուրջ խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (լուսանկար, տեսանյութ)

Սամվել Խաչատրյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է: Ծնվել է 2010 թվականի ապրիլի 14-ին: 2015 թվականի հուլիսին երեխան հիվանդանում է անգինայով, որն էլ պատճառ է դառնում նրա հետագա հիվանդությունների:

12.07.2015թ. երեխային տեղափոխում են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ սեպսիս, սեպտիկոպիմեմիա, ազդոսկրի սուր հեմատոգեն օստեոմիելիտ, ազդրի թարախակույտ, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ:

12.08. 2015թ. երեխան դուրս է գրվում հիվանդանոցից բավարար վիճակում՝ տեղամասի վնասվածքաբանի և մանկաբույժի հսկողության ներքո: Սակայն երեխայի վիճակը բարդանում է, և նրան կրկին 30.03.2016թ. տեղափոխում են նույն բժշկական կենտրոնը՝ աջ ազդոսկրի խրոնիկ օստեոմիեոլիտ, սեկվեստր, աջ ս/5սմ ախտորոշմամբ: 08. 04.2016թ. կատարվել է սեկվեստտրեկտոմիա ոսկրաբեկորների օստեոսինթեզ արտաքին ֆիքսման ապարատով, դուրս է գրվել կրկին բավարար վիճակում տեղամասային բժշկի հսկողության ներքո: Տղայի ոտքը հիմա էլ ֆիսված է ապարատով, վիրահատության իսկ օրից չի քայլում, և աջ ոտքը պետք է 5սմ աճի:

Հիմա Սամվելը բուժվում է Նաիրի բժշկական կենտրոնում, բուժումն ընթանալու է երկու փուլով, որն արժե 10 000 դոլարին համարժեք դրամ: Երիտասարդ ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում. մայրը բուժքույր է, աշխատանք չունի, հայրը մշտական մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի, սակայն երեխայի վիճակից ելնելով՝ չի կարողանում մեկնել: Ծնողները դիմում են հայրենակիցների աջակցությանը: ՎՏԲ-Հայաստան բանկում Սամվելի մայրիկի՝ Աննա Հակոբյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

16069017318400 ՀՀ դրամ,

16069017318401 ԱՄՆ դոլար,

16069017318402 ԵՎՐՈ,

16069017318403 ՌԴ ռուբլի,

SWIFT: ARMJAM22

Աննա Հակոբյանի հեռախոսահամարն է՝ +37493 75 80

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը