Լրահոս

10.05.2016 15:35


Դանակահարություն Վերին Կարմիրաղբյուր գյուղում

Դանակահարություն Վերին Կարմիրաղբյուր գյուղում

Մայիսի 5-ին՝ ժամը 22.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ խնդրել, որ Վերին Կարմիրաղբյուր ոստիկան ուղարկեն:

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.00-ի սահմաններում 1960 թ. ծնված Միսակ Օ.-ն, 1934 թ. ծնված Սուրեն Վ.-ի առանձնատանը ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել եւ վերջինիս պատճառել է «գլխի, դեմքի շրջանի կտրած վերքեր, աջ ուսահոդի հոդախախտ» մարմնական վնասվածք: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը