Լրահոս

10.05.2016 16:19


Ռ. Բաբայան. «Քոսոտ երկիր չկա. կան քոսոտ մարդիկ»

Ռ. Բաբայան. «Քոսոտ երկիր չկա. կան քոսոտ մարդիկ»

Հավերժական բարեկամ կամ հավերժական թշնամի հասկացությունները միայն թուլացնում են մեզ: Պետք է ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի մեր հայրենիքը կարողանա զարգանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

–Ամենկարևորն այն է, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել: Եթե լինեն լավ գաղափարներ՝ ուղղված ապագային, ժողովուրդն էլի կհամախմբվի: Ուղղակի մենք մեր սին, տգետ ու մաշված գաղափարները կոտրում ենք ժողովրդի գլխին: Մենք «յոլա տանելու» գաղափարով ենք առաջնորդվում, իսկ Գիտությունների ազգային ակադեմիան ղեկավարող մարդն էլ իր հերթին երկիրը «քոսոտ» է որակում: Բայց քոսոտ երկիր չկա, կան քոսոտ մարդիկ,-նշել է Ռուբեն Բաբայանը:

Բանախոսը նշել է՝ ապրիլյան օրերին պարզ դարձավ, որ ժողովուրդը բանակն ընկալում է որպես հասարակություն-բանակ միասնական մարմին.

–Այս գաղափարը ծնել է ինքը ժողովուրդը, և պետք է անել ամեն բան, որ որևէ ծաղրածու չյուրացնի հաղթանակի դափնիները: Ծաղրածուներին պետք է ասել, որ նրանց տեղը կրկեսում է, ոչ թե սահմանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը