Լրահոս

10.05.2016 22:28


Եղջերաթաղանթի հիվանդությունների բուժում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Եղջերաթաղանթի հիվանդությունների բուժում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

2003թ-ին Հայաստանում առաջին անգամ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքում կատարվել է խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկա վիրահատությունը:

Թափանցող կերատոպլաստիկան կենտրոնում հաջողությամբ իրականացվում է սկսած 1986թ.-ից: Տարեկան մոտ 150-200 հիվանդի կատարվում է այս վիրահատությունը՝ եղջերաթաղանթի պղտորման պատճառով: Եղջերաթաղանթը աչքի արտաքին թափանցիկ թաղանթն է: Առաջացած կուրությունը վերականգնելու համար /կերատոկոնուս, քիմիական այրվածքներ, եղջրենու մակերեսային խոցեր և այլն/: Սակայն խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկան իրենից ներկայացնում է նորամուծություն: Սա մի վիրահատություն է, որի ժամանակ եղջերաթաղանթի միայն առաջային շերտերն են հեռացվում և փոխարինվում նոր հյուսվածքով և հիվանդի եղջերաթաղանթի խորը կամ խորանիստ շերտերը պահպանվում են, դրանով իսկ մոտ 10 անգամ նվազում է նոր հյուսվածքի օտարման հավանականությունը: Այս վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ հիվանդի եղջերաթաղանթի խորանիստ շերտերը դեռևս թափանցիկ են /օրինակ՝ կերատոկոնուս հիվանդության ոչ խիստ զարգացած ստադիաներում, եղջերաթաղանթի պղտորումների սպիերի դեպքում, երբ տուժված են միայն առաջային շերտերը/:

Այս խորագրի վերջին նյութերը