Լրահոս

10.05.2016 16:50


Լոգարանում հայտնաբերվել է օձ

Լոգարանում հայտնաբերվել է օձ

Մայիսի 10-ին՝ ժամը 10.55-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 1-ին նրբանցքի թիվ 20 տան լոգարանում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը