Լրահոս

10.05.2016 19:00


Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով

Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին՝ ժամը 12.40-ին, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 6 շենքի բակից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գոռ Դ.-ն, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 1-ին մասի և 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը