Լրահոս

10.05.2016 22:00


Ննջասենյակից գումար և ոսկյա զարդեր էր գողացել

Ննջասենյակից գումար և ոսկյա զարդեր էր գողացել

Մայիսի 3-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարաման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1982 թ. ծնված Վարդան Գ.-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:

Պարզվել է, որ անհայտ անձը նույն օրը՝ ժամը 12.25-ից 12.35-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, ննջասենյակից գողացել գումար և ոսկյա զարդեր, այնուհետև բնակարանում հանդիպելով Վարդան Գ.-ի քրոջը` դիմել է փախուստի:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Հրանտ Մ.-ն, որը մայիսի 5-ին ներկայացել է բաժին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ողղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը