Լրահոս

10.05.2016 20:15


Մայր ու դուստր հայտնել են իրենց նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ տվյալներ

Մայր ու դուստր հայտնել են իրենց նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ տվյալներ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարինե Ք.-ն և վերջինիս դուստրը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես, Կարինե Ք.-ն և նրա դուստրը նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սևան քաղաքում ոստիկանության աշխատակիցները հայհոյել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ, ապա, իրենց կամքին հակառակ, ստիպողաբար ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաք՝ փորձաքննության ենթարկելու համար:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը