Լրահոս

11.05.2016 08:50


Հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր, ձեռքի հակատանկային նռնականետ

Հակառակորդը  կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր, ձեռքի հակատանկային նռնականետ

Մայիսի 10-ի՝ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակիդադարեցման պայմանավորվածությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը