Լրահոս

11.05.2016 10:15


Մահվան ելքով վրաերթ Կասյան փողոցում

Մահվան ելքով վրաերթ Կասյան փողոցում

Մայիսի 11-ին՝ ժամը 00.20-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցում (միջնամասում) տեղի է ունեցել ՃՏՊ, մոտ 40 տարեկան կինը վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Կասյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում 1993թ. ծնված Հ. Ս.-ն «Mercedes-E320» մակնիշի 89 QQ 989 պ/հ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40 տարեկան կնոջ, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը