Լրահոս

11.05.2016 21:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, 13-14-ը, 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում

Մայիսի 12-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: 13-14-ը, 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.00C (1974թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (1991թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.60

Այս խորագրի վերջին նյութերը