Լրահոս

11.05.2016 20:50


Հանձնել է զոհված ընկերոջ զենքը

Հանձնել է զոհված ընկերոջ զենքը

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 10-ին՝ ժամը 17.00-ին, 1966 թ. ծնված Արարատ Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, եւ տարբեր տրամաչափի 32 փամփուշտ ու հայտարարել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 16.00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի Այգեգործական թաղամասում գտնվող իր ամառանոցի նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս:

Զինամթերքը պատկանել է 1997 թ. ԼՂՀ-ում ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած մարտական ընկերոջը:

Այս խորագրի վերջին նյութերը