Լրահոս

11.05.2016 21:02


Դավիթ Սաֆարյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Դավիթ Սաֆարյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

2013 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։

Ըմբշամարտի համաշխարհային միության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սերբիայում կայացած վարկանշային մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկած Մոհամեդմուրադ Գաջիեւը (Լեհաստանի ներկայացուցիչ) եւ Անդրեյ Կվյատկովսկին (Ուկրաինայի ներկայացուցիչ) զրկվել են Օլիմպիական խաղերի ուղեգրերից դոպինգ-թեստերի դրական արդյունքների պատճառով:

Նրանց փոխարեն ուղեգրեր են ստացել Դավիթ Սաֆարյանը եւ Զուրաբի Յակուբուշվիլին (Վրաստանի ներկայացուցիչ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը եւ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն:

Այս խորագրի վերջին նյութերը